Ծեսեր

Քոլեջիկների ածիկացանը

Սուրբ Զատիկը մշտապես նշվել է մեծ ճոխությամբ. տոնական ուտեստներից մինչեւ հագուստ ու նվերներ: Տոնի պատրաստությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շաբաթ երեկոն: Տատիկնները օրեր առաջ «ածիկ» են աճեցրել` տոնին ներկած ձվերը դրա մեջ դնելու նպատակով: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը  համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Оставьте комментарий